երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Վճռականորեն կպաշտպանենք մեր շահերը. Չինաստանը՝ ի պատասխան Թրամփի հայտարարության

Վճռականորեն կպաշտպանենք մեր շահերը. Չինաստանը՝ ի պատասխան Թրամփի հայտարարության

Չինաստանը վճռականորեն կպաշտպանի իր օրինական իրավունքներն ու շահերը։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մասին:

«Մաքսատուրքերի հարցում Չինաստանի դիրքորոշումը շատ պարզ է՝ մենք միշտ համարել ենք, որ սակագնային պատերազմում հաղթողներ չկան։ Չինաստանը վճռականորեն կպաշտպանի իր օրինական իրավունքներն ու շահերը», - ասել է Մաո Նինը՝ պատասխանելով Թրամփի որոշումը մեկնաբանելու հարցին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ` ցանկացած երկիր, որը բիզնես կվարի Իրանի Իսլամական Հանրապետության հետ, 25 տոկոս մաքսատուրք կվճարի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ իրականացվող բոլոր առևտրային գործարքների համար։

Ըստ Չինաստանի մաքսային գլխավոր վարչության՝ ՉԺՀ-ի և Իրանի միջև առևտրի ծավալը 2025 թվականի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 24տոկոսով:

  • Կիսվել: