Վրաստանը զենք չի տալիս Ուկրաինային
Վրաստանը զենք չի տալիս Ուկրաինային, քանի որ խուսափում է նոր հակամարտության վտանգից:
Հինգշաբթի հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն՝ ելույթ ունենալով խորհրդարանում կատարված աշխատանքի վերաբերյալ զեկույցով:
«Նրանով, որ մենք զենք չենք փոխանցում Ուկրաինային, կարծում ենք, որ պաշտպանում ենք Վրաստանի քաղաքացիների շահերը և ապահովագրում ենք Վրաստանին նոր հակամարտության վտանգից»,- ասել է նախարարը։