հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի հինգերորդ ալիքը. Գամկրելիձե

Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի հինգերորդ ալիքը. Գամկրելիձե

Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի հինգերորդ ալիքը: Այս մասին ասել է Վրաստանի Հիվանդությունների և հանրային առողջության վերահսկողության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

Նա նշել է, որ վարակակիրների թիվը զգալիորեն ավելացել է, և դա այսպես կոչված հինգերորդ ալիքի սկիզբն է:
 
՛՛Ցավոք, այս ալիքը սկսվում է բարձր տեմպերով, և, հետևաբար, կարևոր է, որ մենք բոլորս հետևենք կանոններին՝ դիմակներ կրել, պահպանել սոցիալական հեռավորություն, խուսափել զանգվածային հավաքներից և պատվաստվել՛՛,-նշել է Գամկրելիձեն։
 
Նշենք, որ, ըստ Վրաստանի Առողջապահության նախարարության, երկրում պատվաստանյութի երկու բաղադրիչը ստացել է 900 հազար 916 մարդ, ինչը կազմում է բնակչության 24,2 տոկոսը:
 

  • Կիսվել: