շաբաթ, հոկտեմբեր 10
10 / 10 / 2026
Վրաստանում շրջանառության մեջ է դրվել 188,900 դոլար «արժողությամբ» կեղծ թղթադրամներ

Վրաստանում շրջանառության մեջ է դրվել 188,900 դոլար «արժողությամբ» կեղծ թղթադրամներ

Վրաստանում ձերբակալվել է երկու կեղծարար, որոնք շրջանառության մեջ են դրել կեղծ թղթադրամներ, հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը:

Խոսքը 1,889 կեղծ 100 դոլարանոց թղթադրամի մասին է՝ ընդհանուր 188,900 դոլար արժողությամբ հայտնել է Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։ Ձերբակալվածներին սպառնում է 7-ից 10 տարվա ազատազրկում։

  • Կիսվել: