հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Վրաստանում պատվաստումների տեմպերը նվազում են

Վրաստանում պատվաստումների տեմպերը նվազում են

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի խոսքով պատվաստումներ թիվը երկրում զգալիորեն նվազել է, գրում է aliq.ge-ն:

Նախարարությունը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում նահանգապետերի, քաղաքապետերի մասնակցությամբ, որպեսզի քաղաքացիներն ավելի ակտիվ մասնակցեն պատվաստման գործընթացին։ Գերատեսչության փոխանցմամբ, այդ առումով ծայրահեղ ծանր վիճակ է հատկապես գյուղերում։ Նաև ՏԻՄ-երի միջոցով պատվաստման կարևորության մասին տեղեկատվությունը հասնելու է հեռավոր համայնքներ։

Այս պահին վրաստանում հասանելի են Sinopharm, Sinovac, Pfizer և AstraZeneca պատվաստանյութերը։

Պատվաստման համար գործում է նախարարության կողմից ստեղծված հատուկ հարթակը, որում ներառված են բոլոր այն հաստատությունները, որտեղ ընթանում է պատվաստման գործընթացը։ Բացի այդ, Թբիլիսիում գործում են նաև շարժական պատվաստման կետեր։

  • Կիսվել: