Վրաստանում միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումների արգելքը կգործի կես տարուց
Կանոնակարգի ուժի մեջ մտնելը, որի համաձայն Վրաստանում արգելվում էր ուղևորափոխադրումը միկրոավտոբուսներով 150 կմ-ից ավելի հեռավորությունների վրա, հետաձգվել է կես տարով, գրում է aliq.ge-ն:
Կանոնակարգի ուժի մեջ մտնելու օրը համապատասխան փոփոխություն է կատարվել «Ավտոբուսի կայարանների և կայանատեղիների շահագործման կանոնների և պայմանների» տեխնիկական կանոնակարգում։
Փաստաթղթի համաձայն՝ կանոնակարգը պետք է ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարի 1-ից։
«Քաղաքների (Թբիլիսի, Քութայիսի, Բաթումի, Զուգդիդի, Թելավի) և նաև Վրաստանի համապատասխան բնակավայրերի (քաղաք, գյուղ, ավան) միջև կանոնավոր ներքին ուղևորափոխադրումներ իրականացնելիս պետք է օգտագործվեն միայն III դասի առնվազն 35 նստատեղով (բացառությամբ վարորդի նստատեղի) և առնվազն «EURO IV անվտանգության կատեգորիայի» կամ թողարկման օրվանից ոչ ավելի, քան 20 տարեկան ավտոբուսներ», — նշված է փաստաթղթում։