երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Վրաստանում կայանալիք Agile Spirit զորավարժությունների համար ԱՄՆ-ն ռազմատեխնիկա է տեղափոխել

Վրաստանում կայանալիք Agile Spirit զորավարժությունների համար ԱՄՆ-ն ռազմատեխնիկա է տեղափոխել

Վրաստանում կայանալիք Agile Spirit 2021 միջազգային զորավարժությունների համար ԱՄՆ-ն ռազմական տեխնիկա է տեղափոխել այդ երկիր:

ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ զորավարժությունները կանցկացվեն Վրաստանում հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը:  Բացի Վրաստանից և ԱՄՆ-ից զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի 13 երկրների և դաշինքի գործընկեր պետությունների զինծառայողներ: Դրանց թվում են՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը և այլն:

Ընդհանուր առմամբ, զորավարժություններին կներգրավվի ավելի քան 2,5 հազար զինվորական:

Զորավարժությունները ներառում են հրամանատարաշտաբային դասընթացներ, դաշտային վարժություններ և կրակի միջոցով վարժություններ:

  • Կիսվել: