Վրաստանում հետաքննություն է սկսել հուլիսի 24--25-ին էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների առնչությամբ
Վրաստանի հետախուզական ծառայությունը հետաքննություն է սկսել հուլիսի 24-ին և 25-ին էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների հետ կապված: Այս մասին ասված է ծառայության տարածած հայտարարության մեջ, փոխանցում են վրացական լրատվամիջոցները:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանում երկրորդ օրն անընդմեջ էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են տեղի ունենում։



