Վրաստանում այսօր երկու երկրաշարժ է գրանցվել 1 րոպեի տարբերությամբ
Այսօր առավոտյան Վրաստանի հյուսիս-արևելքում գտնվող Տուշեթի լեռնային շրջանում տեղի է ունեցել երկու երկրաշարժ՝ մեկ րոպեի տարբերությամբ։
Ցնցումների ուժգնությունը համապատասխանաբար կազմել է 3.7 և 3.3 մագնիտուդ։ Դրանք գրանցվել են Ախմետայի մունիցիպալիտետում՝ Դաղստանի հետ սահմանի մոտ։
Երկրաշարժերը տեղի են ունեցել 10 և 14 կիլոմետր խորության վրա։
Ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։


