շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Վրաստանի ուղղափառ եկեղեցին պատրաստվում է ընտրել նոր պատրիարքի

Վրաստանի ուղղափառ եկեղեցին պատրաստվում է ընտրել նոր պատրիարքի

Սուրբ Երրորդության տաճարի բակում սկսվել են ուղղափառ եկեղեցու ընդլայնված ժողովի նախապատրաստական աշխատանքները, գրում է jnews.ge-ն:

Ավելի վաղ տաճարում կիրակնօրյա պատարագ է մատուցվել, որը մատուցել է Պատրիարքական գահի տեղապահ, Սենակիի և Չխորոծղուի մետրոպոլիտ Շիոն (Մուջիրի)։

Մասնավորապես, Սուրբ Երրորդության տաճար արդեն իսկ ցանկապատ է բերվել, բացի այդ, ինչպես հայտնի է, եկեղեցու բակում նաև ձայնային ուժեղացուցիչներ կտեղադրվեն։

Վրաց ուղղափառ եկեղեցու ընդլայնված կազմով ժողովը, որը կընտրի նոր Պատրիարքին, տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 13:00-ին, Թբիլիսիի Սուրբ Երրորդության Պատրիարքական տաճարում։

Հիշեցնենք, որ Սուրբ Սինոդն ընտրել է պատրիարքական գահի երեք թեկնածու։ Սինոդի որոշման համաձայն՝ պատրիարքական գահի թեկնածուներն են՝ Պատրիարքական Աթոռի տեղապահ, Սենակի և Չխորոծղուի մետրոպոլիտ Շիոն (Մուջիրի), Ուրբնիսիի և Ռուիսիի թեմի մետրոպոլիտ Իոբին ու Փոթիի և Խոբիի մետրոպոլիտ Գրիգոլը։

  • Կիսվել: