հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Վրաստանի քաղաքացիները, ովքեր արտերկրում են գտնվում, այլևս չեն կարողանա քվեարկել

Վրաստանի քաղաքացիները, ովքեր արտերկրում են գտնվում, այլևս չեն կարողանա քվեարկել

«Վրացական երազանք»-ը մտադիր է արտասահմանում բնակվող Վրաստանի քաղաքացիներին արգելել խորհրդարանական ընտրություններին մասնակցել երկրից դուրս, գրում է jnews.ge-ն:

Գործող Ընտրական օրենսգրքի համաձայն՝ արտերկրում գտնվող քաղաքացիներին արգելվում է մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, բայց խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը չի արգելվում։ Այդ նպատակով ընտրատեղամասեր են ստեղծվում արտասահմանում:

Ընտրական օրենսգրքում նախատեսված փոփոխություններով` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նման, քաղաքացիները կկարողանան խորհրդարանական ընտրություններին մասնակցել միայն Վրաստանում:

 

  • Կիսվել: