երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Վրաստանի ԿԳ նախարարը հրաժարական է տվել

Վրաստանի ԿԳ նախարարը հրաժարական է տվել

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Ալեքսանդրե Ծուլաձեն հրաժարական է տվել։ Նրա շնորհակալական հրաժեշտի հայտարարությունը հրապարակվել է նախարարության Facebook-ի էջում, գրում է aliq.ge-ն:

«Իմ անձնական որոշմամբ հրաժարական եմ տալիս Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնից։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության յուրաքանչյուր աշխատակցի, որոնք հավատարմորեն ծառայում են կրթական համակարգի զարգացման և երկրի ավելի լավ ապագայի կառուցման համար», — նշել է Ծուլաձեն։

Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ այդ պաշտոնում Ալեքսանդրե Ծուլաձեին կփոխարինի «Վրացական երազանք»-ի պատգամավոր Գիվի Միքանաձեն։

Ալեքսանդրե Ծուլաձեն կրթության նախարար է նշանակվել 2024 թվականի հոկտեմբերի 2-ին՝ խորհրդարանական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ։ Մինչ այդ նա զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը։

 

  • Կիսվել: