կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Վոլգոգրադի կալանավայրում. բանտարկյալները պատանդ են վերցրել աշխատակիցներին

Վոլգոգրադի կալանավայրում. բանտարկյալները պատանդ են վերցրել աշխատակիցներին

ՌԴ Վոլգոգրադի մարզի Սուրովիկինո քաղաքի թիվ 19 գաղութում բանտարկյալները պատանդ են վերցրել հիմնարկի աշխատակիցներին։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությանը հղումով, միջադեպի հետևանքով կա զոհ և տուժածներ։

Գործակալության փոխանցմամբ՝ հարձակմանը մասնակցել է առնվազն երեք բանտարկյալ։ Միջադեպը տեղի է ունեցել կարգապահական հանձնաժողովի նիստի ժամանակ։ Հարձակման ժամանակ սպանվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից մեկը։

Հաղորդվում է, որ դեպքի հանգամանքները պարզվում են, այժմ գաղութում պատանդներին ազատելու ուղղությամբ գործողություններ են իրականացվում։

Ռուսական մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բանտարկյալները պահանջում են ուղղաթիռ և 2 մլն դոլար։

  • Կիսվել: