Վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ Թուրքիան հրավիրվել է ԵՄ խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը կայցելի Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ Խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը։ Սա ԵՄ-ի կողմից Թուրքիայի առաջին նման հրավերն է վերջին հինգ տարվա ընթացքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին հաստատել է Ֆիդանին միջոցառմանը հրավիրելու փաստը. «Մենք ողջունում ենք այդ հրավերը։ Այն նաև նշան է, որ ԵՄ-ն հասկանում է Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների պայմաններում։ Հարաբերություններում առաջընթացի հասնելու համար կարեւոր է, որ ԵՄ-ի հետ մեր համագործակցությունն ու երկխոսությունը բոլոր ոլորտներում ընթանա մշտական և համակարգված հիմունքներով և ընթանա կանխատեսելի ձեւով»:
Եվրամիության արտաքին գործերի և պաշտպանության նախարարները օգոստոսի 29-30-ը կհավաքվեն Բրյուսելում ՝ ԵՄ Խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը: