Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի
Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի այսօր՝ հոկտեմբերի 15–ին, տրվել է պաշտոնական ընթրիք։ Այս մասին տեղեկանում է վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: