«Վագների» 100-ից ավելի վարձկաններ շարժվում են Սուվալկի միջանցք. Լեհաստանի վարչապետ
Բելառուսում տեղակայված ՛՛Վագներ՛՛ ՄՌԿ-ի ավելի քան 100 վարձկաններ տեղափոխվել են Լիտվայի հետ Լեհաստանի սահմանին մոտ Սուվալկի միջանցք (ցամաքային միջանցք Բելառուսի և Կալինինգրադի մարզի միջև, մոտ 100 կիլոմետր երկարությամբ, գտնվում է Լեհաստանի և Լիտվայի սահմանին): Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, տեղեկացնում է Polsat News-ը:
Մատեուշը, մասնավորապես, ասել է. ՛՛Հավանաբար նրանք (վարձկանները) կքողարկվեն որպես բելառուս սահմանապահներ և կօգնեն անօրինական միգրանտներին մտնել Լեհաստանի տարածք՝ այն ապակայունացնելու համար։ Բայց հավանական է նաև, որ փորձեն մուտք գործել Լեհաստան՝ ներկայանալով որպես անօրինական միգրանտներ, և դա լրացուցիչ ռիսկեր է ստեղծում՛՛:
Նշվում է նաև, որ Բելառուսի տարածքում ՛՛Վագների՛՛ վարձկանների ճամբարների հայտնվելուց հետո Լեհաստանի իշխանությունները որոշել են ուժեղացնել իրենց զորքերը արևելյան սահմանին: