Վաղը Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վաղը պաշտոնական այցով կժամանի Երևան: Այդ մասին այսօր հայտնել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը:
«Մայիսի 12-ին վարչապետը կմեկնի Երևան, որտեղ նախ տեղի կունենա հանդիպում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ապա կանցկացբեն բանակցություններ ընդլայնված ձևաչափով»,- ասվում է Թբիլիսիի տարածած հաղորդագրությունում:
ՏԱՍՍ լրատվական գործակալությունը նշում է, որ առաջին անգամ վարչապետի պաշտոնում Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստան է այցելել 2014 թվականին: