Ուզբեկստանի նախագահը Ալիևի հետ հանդիպմանը խոսել է օկուպացված Արցախի մասին
Ադրբեջան-Ուզբեկստան բարձրագույն միջպետական խորհրդի առաջին նիստն է ընթանում, որին մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այս օրերին գտնվում է այնտեղ, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը նիստի ընթացքում խոսել է օկուպացված Արցախի մասին՝ նշելով Ալիևի դերը 2020 թվականի պատերազմից հետո Արցախի օկուպացման գործում։
Միրզիյոևն իր խոսքում նշել է, թե իբր այսօր օկուպացված Արցախը ծաղկուն շրջան է ապրում՝ ընդգծելով, որ իր աչքով է տեսել օկուպացված Շուշին ու Վարանդան։