երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Ուկրաինայում ռազմական գործողությունների ակտիվ փուլը կտևի մեկ շաբաթ, գուցե և ավելի. Զելենսկու գրասենյակ

Ուկրաինայում ռազմական գործողությունների ակտիվ փուլը կտևի մեկ շաբաթ, գուցե և ավելի. Զելենսկու գրասենյակ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը կանխատեսում է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ակտիվ փուլը կտևի «մեկ շաբաթ, գուցե և ավելի»։

Այս մասին նա ասել է UA հեռուստամարաթոնի եթերում, հայտնում է unian.net կայքը:

Արեստովիչը նաև ասել է, որ ՌԴ-ն Կիևի մերձակայքում կթողնի զորախմբի մի մասը, որի խնդիրն է լինելու «պահել ուկրաինական զորքերը, թույլ չտալ նրանց տեղափոխել դժվար ուղղություններ»։ Չեռնիգովից զորքերը դեռ դուրս չեն բերվում, հավելել է նա:

Արեստովիչի խոսքով՝ ռուսական զորքերը, որոնք նախկինում տեղակայված էին մայրաքաղաքի մոտ, տեղափոխվում են Դոնբաս՝ ուկրաինական ուժերին շրջապատելու համար: Ինչ վերաբերում է երկրի հարավին, մասնավորապես Խերսոնին, ապա, ըստ Արեստովիչի, ռուսներն այնտեղ պաշտպանական դիրքում են, իսկ Ուկրաինայի զինված ուժերը «մարտավարական ճշգրիտ գործողություններ են իրականացնում»։

  • Կիսվել: