Ուկրաինայում 1 օրում 3 անգամ օդային տագնապ է հայտարարվել
Ուկրաինայում մեկ օրում արդեն երրորդ անգամ է օդային հարձակման տագնապ հայտարարվել, հայտնում է gazeta.ru-ն:
Ազդաշանը հնչել է կենտրոնական և արևելյան հատվածներում՝ Պոլտավայի, Չերկասի, Կիրովոգրադի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերում։
Նաև օդային տագնապ է հայտարարվել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, Զապորոժիեի՝ Կիևի կողմից վերահսկվող շրջաններում։
Ավելի վաղ օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի հարավ-արևելքում։