երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Ուկրաինային զենքի ցանկացած մատակարարում մեծացնում է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ուղիղ բախման վտանգը. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինային զենքի ցանկացած մատակարարում մեծացնում է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ուղիղ բախման վտանգը. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինային զենքի ցանկացած մատակարարում, ինչպես էլ Վաշինգտոնը դրանք հիմնավորի, մեծացնում է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ուղիղ բախման վտանգը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Զենքի ցանկացած մատակարարում, որը շարունակվում է, ավելացվում է, մեծացնում է նման զարգացման ռիսկերը»,- ասել է Ռյաբկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի միջեւ բաց բախման վտանգը կմեծանա Ուկրաինային HIMARS հրթիռային համակարգեր մատակարարելու Վաշինգտոնի որոշման լույսի ներքո։
 
Նա նշել է, որ ԱՄՆ-ը երկար տարիներ չի փորձել որեւէ բան անել ուկրաինական հակամարտության լուծում գտնելու համար։ Իսկ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո «իրավիճակին պատասխանատու, խելամիտ մոտեցման մնացորդները պարզապես ոչնչացել են»՝ այժմ Վաշինգտոնը ձգտում է ամեն ինչ անել Ռուսաստանին ռազմավարական պարտության ենթարկելու համար։
 
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ-նըչորեքշաբթի օրը կներկայացնի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթը, որը կներառի HIMARS հրթիռային համակարգեր։ Միաժամանակ նշվել է, որ ԱՄՆ-ի կողմից Կիեւին մատակարարվող հրթիռային համակարգերը չեն կարողանա խոցել Ուկրաինայի տարածքից դուրս գտնվող թիրախները։

  • Կիսվել: