չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ուկրաինայի նախագահի օգնականի նկատմամբ մահափորձ է տեղի ունեցել

Ուկրաինայի նախագահի օգնականի նկատմամբ մահափորձ է տեղի ունեցել

Կիևի մերձակայքում անհայտ անձինք կրակ են բացել Ուկրաինայի նախագահի առաջին օգնական Սերգեյ Շեֆիրի մեքենայի վրա, վարորդը վիրավորվել է։

Միջադեպը տեղի է ունեցել Լեսնիկի գյուղի մոտակայքում: Ինքնաձիգից տասից ավելի գնդակ է արձակվել շարժվող մեքենայի ուղղությամբ, երեքը դիպել է վարորդին:

Վարորդը տեղափոխվել է վերակենդանացման բաժին, նրա վիճակը ծանր է։

  • Կիսվել: