ուրբաթ, սեպտեմբեր 11
11 / 9 / 2026
Ուկրաինայի համար ԵՄ հաջորդ տրանշը կկազմի 4,7 միլիարդ եվրո․ Եվրոպական հանձնաժողով

Ուկրաինայի համար ԵՄ հաջորդ տրանշը կկազմի 4,7 միլիարդ եվրո․ Եվրոպական հանձնաժողով

Ուկրաինայի ռազմական կարիքների համար հաստատված գումարներից եվրոպական հաջորդ տրանշի չափը կկազմի 4,7 միլիարդ եվրո։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Սպասում ենք, որ պաշտպանական նպատակներով հաջորդ տրանշի չափը կկազմի 4,7 միլիարդ եվրո։ Դա տեղի կունենա առաջիկա շաբաթներին»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ 2026 թվականի համար Ուկրաինային ռազմական կարիքների համար հաստատվել էր 28,3 միլիարդ եվրոյի հատկացում, որից փաստացի արդեն փոխանցվել է 8,4 միլիարդ եվրոն։

  • Կիսվել: