Ուկրաինան պատրաստ չէ միանալ ԵՄ-ին. Հունգարիայի վարչապետ
Ուկրաինան պատրաստ չէ միանալ ԵՄ-ին: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը։
Նա, մասնավորապես, նշել է. «Կիևը պատերազմ է մղում և դեռևս չի կատարել Բուդապեշտի պայմանը՝ վերականգնելու Անդրկարպատյան հունգարացիների իրավունքները։
Անկախ նրանից, թե ինչ են փորձում համոզել ԵՄ-ի կամ անդամ պետությունների ղեկավարները Ուկրաինային, ես դա սխալ եմ համարում»:



