երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Ուկրաինան հայտնել է ՌԴ-ի կողմից Վիննիցային հրթիռային հարված հասցնելու մասին

Ուկրաինան հայտնել է ՌԴ-ի կողմից Վիննիցային հրթիռային հարված հասցնելու մասին

Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի Վիննիցա քաղաքին, որի հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, շուրջ հարյուրը դիմել է բժշկական օգնության: Այս մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը, տեղեկացնում է Russia Taday-ը:

Ինչպես հաղորդվում է՝ քաղաքի կենտրոնում մի քանի պայթյուն է որոտացել, տուժել են բնակելի տներ:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է քաղաքացիական թիրախներ ընտրելու համար և տեղի ունեցածը որակել է ՛՛ահաբեկչական գործողություն՛՛:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը տեղեկացրել է, որ Վիննիցայում հարվածը հասցվել է Սպայի տան ուղղությամբ, որտեղ գտնվել է ազգայնականների տեղակայման ժամանակավոր կետը:

 

  • Կիսվել: