Ուկրաինան հաջորդ շաբաթ կստանա Ռուսաստանի սառեցված ակտիվներից եկամտի առաջին տրանշը
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը համոզված է, որ արդեն հաջորդ շաբաթ Ուկրաինան կստանա 2,5 միլիարդ եվրո սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտներից։
«Մենք ունենք եկամուտներ սառեցված ակտիվներից, և պետք է դրանց օգտագործման ելք փնտրենք՝ խուսափելով արգելափակումից։ Մենք դա արագ անելու գործընթաց ունենք: Գումարի առաջին տրանշը կհասնի հաջորդ շաբաթ՝ հուլիսին, երկրորդը՝ մեկ ամսից։ Այս գումարը պետք է օգտագործել։ Եվ մենք ունենք իրավական ընթացակարգ՝ խուսափելու ցանկացած արգելափակումից»,- ասել է Բորելը երկուշաբթի օրը Լյուքսեմբուրգում՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի մեկնարկից առաջ։
Պատասխանելով լրագրողների ճշտող հարցին, թե ինչ գումար է ստանալու Ուկրաինան հաջորդ շաբաթ, նա ասաց, որ այն կկազմի 2,5 միլիարդ եվրո։