Ուկրաինան այժմ մարտի դաշտում ավելի ուժեղ է, քան անցյալ տարի․ Զելենսկի
Ուկրաինան այժմ մարտի դաշտում զգալիորեն ավելի ուժեղ է, քան անցյալ տարի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա, մասնավորապես, ասել է. «Ռուսաստանը, ինչպես գիտեք, ամսական կորցնում է ավելի քան 30,000 մարդ: Եվ դա շատ բարձր գին է մարտի դաշտում նման դանդաղ գործողությունների համար: Այդ պատճառով մենք կարծում ենք, որ այժմ բանակցությունների համար լավ պայմաններ ունենք»:



