Ուկրաինան առաջիկայում ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա. Ջոնսոն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բացառել է ՆԱՏՕ-ին մոտ ապագայում Ուկրաինայի անդամակցության ցանկացած հնարավորություն, տեղեկացնում է Insider-ը:
Նշվում է, որ Ջոնսոնը լրագրողների հետ զրույցում ասել է, որ երկիրը ՛՛առաջիկայում անդրատլանտյան դաշինքի անդամ չի դառնա՛՛:
Նա նաեւ հայտնել է, որ այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ խոսել է ՆԱՏՕ-ի եւ ՛՛իրական դիրքորոշման՛՛ մասին։
՛՛Բոլորը միշտ ասել են, եւ մենք Պուտինին հասկացրել ենք, որ Ուկրաինան ոչ մի դեպքում չի պատրաստվում մոտ ապագայում անդամակցել ՆԱՏՕ-ին: Սակայն Ուկրաինայի ապագայի վերաբերյալ որոշումը պետք է կայացնի ուկրաինացի ժողովուրդը եւ Վլադիմիր Զելենսկին՝ որպես նրա ընտրված առաջնորդ, եւ մենք կսատարենք նրան՛՛,-նշել է Ջոնսոնը:
Հիշեցնենք, որ Զելենսկին ասել էր, որ ՛՛պետք է ընդունել՛՛, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ: