Ուկրաինական բանակը պետք է լքի Դոնբասի ամբողջ տարածքը. Կրեմլի խոսնակ
Ուկրաինական բանակը պետք է լքի Դոնբասի ամբողջ տարածքը: Այս մասին Աբու Դաբիում անվտանգության հարցերով եռակողմ բանակցություններից առաջ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ դա Մոսկվայի հայտնի դիրքորոշումն է:
Նա, մասնավորապես, նշել է. «Հայտնի է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ Ուկրաինան և ուկրաինական զինված ուժերը պետք է դուրս գան Դոնբասի տարածքից, նրանք պետք է դուրս բերվեն այնտեղից։ Սա շատ կարևոր պայման է»։
Հիշեցնենք, որ նախօրեին Դավոսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքները սահմանող փաստաթուղթը պատրաստ է, սակայն տարածքային հարցերը դեռևս լուծված չեն:
«Մենք խոսում ենք մի հարցի մասին, որն ամենաբարդն է, որը դեռևս լուծված չէ»,-ասել է Զելենսկին:


