երեքշաբթի, սեպտեմբեր 22
22 / 9 / 2026
Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին

Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին

Սեպտեմբերի 22-ի գիշերը ուկրաինական տասնյակ անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Սամարայի մարզի վրա, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։

«Թշնամին թիրախավորել էր արդյունաբերական ձեռնարկությունները։ Ցավոք, կան վնասված քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ մասնավոր տներ, ավտոմեքենաներ»,- գրել է Ֆեդորիշչևը:

Նա չի հստակեցրել՝ արդյոք հարձակման ընթացքում տուժածներ եղել են, սակայն հիշեցրել է հարվածների հետևանքների լուսանկարներ և տեսանյութեր հրապարակելու արգելքի մասին։

Սամարայում անօդաչուների թիրախը դարձել է Կույբիշևի նավթավերամշակման գործարանը։ Հարձակումից հետո այնտեղ ուժեղ հրդեհ է բռնկվել։ Ձեռնարկությունը պատկանում է «Ռոսնեֆտ»-ին և համարվում է տարածաշրջանի խոշորագույններից մեկը։

  • Կիսվել: