Ուկրաինական բանակը հարված է հասցրել 60 միլիոն դոլար արժողությամբ ռուսական ռադարային կայանին
Ուկրաինական բանակը հարվածներ է հասցրել ռուսական մի շարք կարևոր թիրախների և ռազմական տեխնիկայի։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն այդ մասին հայտնել է Telegram-ում։
Ըստ հաղորդագրության՝ Դոնեցկի մարզի Պիկուզի բնակավայրի մոտակայքում խոցվել է ռուսական բանակի «Կաստա» ռադարային կայանը, որի արժեքը կազմում է 60 միլիոն դոլար։
Բացի այդ, Դոնեցկի մարզի Դնիպրոէներգիա բնակավայրի մոտակայքում խոցվել է ռուսական ուժերի ԱԹՍ-ների կառավարման կենտրոն, իսկ Ռուսաստանի Բելգորոդի մարզի Ստարի Խուտոր բնակավայրի մոտակայքում հարված է հասցվել զորքերի կուտակման վայր հանդիսացող ուսումնավարժական հրապարակին։



