Թուրքիայում ընտրությունները կարող են չկայանալ երկրաշարժերի հետևանքների պատճառով
Թուրքիայում մայիսի 14-ին նախատեսված համապետական ընտրությունները կարող են անհնարին դառնալ երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի պատճառով, սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP) դեռ չի քննարկել դրանց չեղարկումը, ասվում է TGRT Haber հեռուստաալիքի կայքում տեղադրված գրառման մեջ:
Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն, ըստ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի, ամենաուժեղն էր 1939 թվականից ի վեր։ Նույն օրը ցերեկը 7,6 մագնիտուդով մեկ այլ երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայում զոհերի թիվը, վերջին տվյալներով, գերազանցել է 29,5 հազարը, վիրավորներինը՝ ավելի քան 80 հազարը։
ԱՀԿ-ն հրապարակել է Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի նոր թիվը
ԱԶԿ իրավասու հանձնաժողովներում ընտրությունների հետաձգման կամ չեղարկման վերաբերյալ գնահատականներ չեն տրվել։ Սակայն մայիսի 14-ի տարբերակը սկսել է թուլանալ։ Մյուս կողմից՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության շրջանում լուրեր են պտտվում, որ նախագահ Թայիփ Էրդողանը կհետաձգի ընտրությունները առնվազն 1 տարով, փոխանցում է Ռիա Նովոստին: