հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Թուրքիայում նավթատար է պայթել (Տեսանյութ)

Թուրքիայում նավթատար է պայթել (Տեսանյութ)

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք շրջանում նավթատարի մոտ հզոր պայթյուն է  որոտացել: Առայժմ հայտնի չէ պատճառը: 

Պայթյունի հետևանքով  բռնկվել է հրդեհ և փակվել  Քահրամանմարաշ-Գազիանթեփ մայրուղին:  Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցներ և շտապօգնության մեքենաներ։ Կա վտանգ, որ պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը կարող է հասնել բնակավայրեր: 

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ դեպքի առնչությամբ ընթանում է հետաքննություն, գրում է  Ermenihaber.am-ը։

 
facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button

  • Կիսվել: