կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Թուրքիայում հարձակվել են ընդդիմության առաջնորդի վրա

Թուրքիայում հարձակվել են ընդդիմության առաջնորդի վրա

Թուրքիայի ընդդիմության առաջնորդ, Ժողովրդահանրապետական ​​կուսակցության նախագահ Օզգուր Օզելը հարձակման է ենթարկվել:

Ըստ թուրքական մամուլի՝ նա հարձակման է ենթարկվել, երբ դուրս էր գալիս Աթաթուրքի անվան մշակութային կենտրոնից, որտեղ տեղի էր ունենում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի փոխխոսնակ Սիրրի Սուրեյյա Օնդերեմի հրաժեշտի արարողությունը։

Անծանոթ տղամարդը մոտեցել է նրան ու ուժեղ հարվածել դեմքին: Հարձակվողը բերման է ենթարկվել։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Երլիքայան մեկնաբանել է միջադեպը. «Ես խստորեն դատապարտում եմ Օզգուր Օզելի վրա հարձակումը և շուտափույթ ապաքինում եմ մաղթում նրան»։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: