երեքշաբթի, սեպտեմբեր 22
22 / 9 / 2026
Թուրքիայում ձերբակալվել է դպրոցի մոտ տեղի ունեցած հրաձգության մեջ կասկածվողը

Թուրքիայում ձերբակալվել է դպրոցի մոտ տեղի ունեցած հրաձգության մեջ կասկածվողը

Թուրքիայի Թուրգութլու քաղաքում գտնվող դպրոցի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով ութ մարդ է վիրավորվել, հարձակման մեջ կասկածվողը ձերբակալված է։ Այս մասին հայտնում է նահանգային վարչակազմը։

«Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով տուժել է ութ մարդ»,- ասված է իշխանությունների տարածած հաղորդագրության մեջ։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ Թուրգութլուի «Ինջի Ուզմեզ» արհեստագործական լիցեյի մոտ կրակոցների մասին ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 07:59-ի սահմաններում։

Դեպքի վայր են մեկնել ոստիկանական բազմաթիվ ծառայողներ և բուժբրիգադներ։

Տուժածներին տեղափոխել են մոտակա բժշկական հաստատություններ։

Միջադեպից հետո իրավապահները ձերբակալել են ենթադրյալ հարձակվողին։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական և դատական քննություն, ընդգծել են իշխանությունները։

  • Կիսվել: