չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Թուրքիայում անցած տարեվերջին գնաճը կազմել է 64,3%, Ադրբեջանում ևս գրանցվել են գնաճի ամենաբարձր տեմպերը

Թուրքիայում անցած տարեվերջին գնաճը կազմել է 64,3%, Ադրբեջանում ևս գրանցվել են գնաճի ամենաբարձր տեմպերը

Աշխարհում ամենաբարձր գնաճը 2022թ-ին տարեկան կտրվածքով գրանցվել է Զիմբաբվեում, հայտնում է RIA Novosti-ն: Այն կազմել է 243,8%, Վենեսուելայում (234%) և Լիբանանում (122%)։ Լավագույն «հակաառաջատարների» հնգյակում են հայտնվել նաև Արգենտինան՝ 94,8%-ով և Սուդանը՝ 87,3%-ով։ Թուրքիայում տարեվերջին գնաճը կազմել է 64,3%, իսկ Շրի Լանկայում՝ 59,2%։ Միևնույն ժամանակ, թոփ-10-ում են նաև Սուրինամը (54,6%), Գանան (54,1%) և Հայիթին (48,3%)։ Ռուսաստանը, որտեղ անցյալ տարի գնաճը կազմել է 11,9%, աշխարհի բոլոր երկրների շարքում գների աճով զբաղեցրել է 52-րդ տեղը:

Աշխարհի գների աճով թոփ 50-ում ընդգրկված են եվրոպական 17 երկրներ, որոնցից տասնմեկը՝ Եվրամիությունում։ Գներն ամենաշատն աճել են Մոլդովայում (30,2%), Ուկրաինայում (26,6%), Հունգարիայում (24,5%), Լիտվայում (21,7%) և Լատվիայում (20,8%)։

Ռուսաստանի հարևաններից 2022 թվականին գների աճի ամենաբարձր տեմպերը գրանցվել են Ղազախստանում` 20,3%, Ղրղզստանում` 14,7% և Ադրբեջանում` 13,9%, գնաճը Բելառուսում և Ուզբեկստանում նույնպես ավելի բարձր է, քան Ռուսաստանում` համապատասխանաբար 12,8% և 12,3%:

Անցած տարեվերջին աշխարհում ամենացածր գնաճը գրանցվել է Չինաստանում, որտեղ այն կազմել է ընդամենը 1,8%, իսկ Օմանում՝ 1,98%։ Միևնույն ժամանակ, աշխարհում միակ երկիրը, որն ունեցել է գնանկում 2022 թվականին, Հարավային Սուդանն է, որտեղ գները նվազել են 11,6%-ով։

Հետազոտությունն իրականացրել է РИА Новости-ն՝ ՄԱԿ-ի անդամ 193 երկրների ազգային վիճակագրական ծառայությունների տվյալների հիման վրա։

  • Կիսվել: