Իրանը զգուշացրել է, որ Հորմուզի նեղուցի հարավային երթուղին ականապատված է
Հորմուզի նեղուցի հարավային երթուղին ականապատված է, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Իրանում մեկական կամուրջ կամ էլեկտրակայան կոչնչացնեն Հորմուզի նեղուցում նավերի վրա յուրաքանչյուր հարձակման համար:
«Հորմուզի նեղուցի ականապատված հարավային երթուղին կհանգեցնի ձեր ներդրումների ոչնչացմանը, մի՛ խաբվեք ամերիկյան հնարքներին»,-X սոցիալական ցանցում գրել է Մոհեբին:
Իրանական ռազմական հրամանատարության «Խաթամ ան-Անբիա» կենտրոնական շտաբն իր հերթին հիշեցրել է, որ Հորմուզի նեղուցը փակ է մնում նավագնացության համար: Եթե նավերի անցման մասին որոշում կայացվի, ապա տարանցումը պետք է իրականացվի Իրանի որոշած երթուղիներով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրն այլևս չի գործում։ Այդ օրվանից ամերիկյան զինուժը մի քանի հարված է հասցրել Իրանին։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, թե դա պատասխան էր Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Թեհրանի գործողություններին։
Իրանի զինվորականները պատասխանեցին Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին հասցված հարվածներով։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրեց ռազմական գործողությունների դադարեցման հուշագիրը խախտելու մեջ։



