շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Թուրքիայի իշխանությունները նշել են անտառային հրդեհների պատճառն Իզմիրում

Թուրքիայի իշխանությունները նշել են անտառային հրդեհների պատճառն Իզմիրում

Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն հայտնել է, որ Իզմիրում հրդեհի պատճառը երեք մարդկանց կողմից պիկնիկի ժամանակ վառած կրակն է, տեղեկացրել է TRT Haber-ը, փոխանցում է parstoday.ir-ը:

Յումաքլըն, որն այցելել է Իզմիր հրդեհի պատճառով, հիշեցրել է, որ իր հայտարարությունում, որն արվել է Սեյիրթեփեում հրդեհի մասին երեկ տեղեկություն ստանալուց հետո, ամբողջ Թուրքիայում բռնկվել է 72 հրդեհ, որոնցից 45-ը վերցվել է վերահսկողության տակ, 27-ը շարունակում են մարել։ Նա հայտնել է, որ երեկ տեղի ժամանակով ժամը 10.14-ին Քարշիյակում սկսվել է եւս մեկ հրդեհ։

«Երկու հրդեհները սկսվել են անտառային գոտում։ Ցավոք, պատճառը երեք մարդու վառած կրակն է եղել պիկնիկի համար։ Այդ հրդեհները մարելու համար մենք ուղարկել ենք 5 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 70 միավոր ցամաքային տրանսպորտ եւ 445 հրշեջ»,- ասել է նա։

Հրդեհի մեղավորների որոնումները շարունակվում են, նշել է թուրքական ԶԼՄ-ն։ Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել էին Թուրքիայում խոշոր անտառային հրդեհների մասին։

  • Կիսվել: