հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԱՄՆ–ի և Իրանի միջև համաձայնագիրը մոտ է առավել, քան երբևէ. Թուրքիայի արտգործնախարար

ԱՄՆ–ի և Իրանի միջև համաձայնագիրը մոտ է առավել, քան երբևէ. Թուրքիայի արտգործնախարար

 ԱՄՆ-ն և Իրանն այժմ առավել, քան երբևէ մոտ են համաձայնության հասնելունկինում երբևէ եղել են։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Նրա խոսքով՝ Անկարան աջակցում է Կատարի և Պակիստանի միջնորդական ջանքերին, որոնք ուղղված են Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկխոսության զարգացմանը։
 
«Երկու կողմերն էլ ձգտում են դրական արդյունքի։ Համաձայնագիրն ավելի մոտ է, քան երբևէ»,- հայտարարել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։
Ֆիդանը նշել է, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց հետո բանակցություններում հիմնական ուշադրությունը կենտրոնացած է նավթի համաշխարհային առևտրի կարևորագույն երթուղիներից մեկի՝ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։
Նրա խոսքով՝ կողմերը մոտեցում են մշակել, ըստ որի` իրանական միջուկային ծրագրի քննարկումը կշարունակվի նեղուցով լիարժեք նավագնացության վերականգնման շուրջ պայմանավորվածությունների հասնելուց հետո։
 
«Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակումը չափազանց մեծ ճնշում է առաջացնում ինչպես ԱՄՆ–ի, այնպես էլ Իրանի վրա»,-ընդգծել է նախարարը։
Նա հավելել է, որ ճգնաժամի հետևանքներն անդրադառնում են ոչ միայն էներգետիկ անվտանգության վրա, այլև ազդում են համաշխարհային գների, պարենային անվտանգության և տնտեսական աճի տեմպերի վրա։
 
Ֆիդանի կարծիքով՝ այս փուլում Հորմուզի նեղուցի հարցն ավելի առաջնահերթ է դարձել, քան միջուկային հիմնախնդիրը։ Նախարարը նաև վստահություն է հայտնել, որ թշնամական գործողությունների դադարեցման վերաբերյալ Վաշինգտոնի և Թեհրանի միջև պայմանավորվածությունը կարող է նպաստել Գազայի հատվածում կարգավորման բանակցությունների առաջխաղացմանը։

  • Կիսվել: