Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում վերջին իրադարձություններին
Այսօր Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները:


