հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Թուրքիայի Բոդրում քաղաքում ասֆալտը շոգից հալվել է

Թուրքիայի Բոդրում քաղաքում ասֆալտը շոգից հալվել է

Թուրքիայի Բոդրում քաղաքում անտանելի շոգ է նկատվում, ջերմաստիճանը շարունակում է մնալ 40 աստիճանից բարձր, մի շարք շրջաններում ասֆալտը հալվել է, հաղորդում է TGRT Haber հեռուստաալիքը։

«Թուրքիան պայքարում է շոգ եղանակի դեմ: Բոդրումում վերջին մի քանի օրերի ընթացքում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 44 աստիճան, ինչի արդյունքում ասֆալտը հալվել է: Դա դժվարություններ է ստեղծել գյուղական բնակավայրերի բնակիչների համար, ինչպես նաև այս ճանապարհներով անցնող վարորդների»,- հաղորդում է հեռուստաալիքը։

«Հաջորդ շաբաթ օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով»,- մանրամասնել է հեռուստաալիքը։

  • Կիսվել: