երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն Ուկրաինայում լիակատար և անհապաղ հրադադարի կոչ է արել, որը թույլ կտա անցնել հաշտության շուրջ բանակցությունների:

Այս մասին նա ասել է Բիշքեկում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։

«Ավելի քան չորս տարի հետո եկել է Ուկրաինայում լիակատար և անհապաղ հրադադարի ժամանակը։ Սա ճանապարհ կբացի  արդար, հաստատուն և համապարփակ խաղաղության շուրջ բանակցությունների համար՝ միջազգային իրավունքին համապատասխան, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և համապատասխան բանաձևերին», - Գուտերեշի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

  • Կիսվել: