Թուրքիան խոցել է իր օդային տարածքը խախտած անօդաչու թռչող սարք
Թուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրիայի կողմից իրենց օդային տարածքը մի քանի անգամ խախտած անօդաչու թռչող սարք են խոցել, տեղեկացնում է ТАСС-ը՝ հղում անելով Թուրքիայի ՊՆ-ին:
Թուրքիայի պաշտպանության նախարարության թվիթերյան էջում հաղորդվում է, որ անօդաչու թռչող սարքի պատկանելիությունը դեռևս պարզ չէ, այն խոցվել է երկու F-16 կործանիչների միջոցով, որոնք օդ են բարձրացել «Ինջիրլիք» ավիաբազայից: