Թուրքիան Իրաքի հյուսիսում ռազմաօդային գործողություն է անցկացրել
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Իրաքի հյուսիսային հատվածում ռազմաօդային գործողություն իրականացնելու մասին, գրում է ermenihaber.am-ը:
Հայտարարության մեջ նշվել է, որ ընդհանուր առմամբ ոչնչացվել է 24 թիրախ:
Դրա համաձայն՝ թիրախները հիմնականում եղել են Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) և դրա հետ նույնացվող «Քուրդիստանի համայնքների միության» (KCK-ՔՀՄ) կողմից օգտագործվող թաքստոցներ և պահեստներ:
Թուրքական ռազմական գերատեսչության հայտարարության մեջ նշվել է, որ նմանատիպ գործողությունները վճռականորեն շարունակվում են: