շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թուրքիան գոհունակությամբ է ընդունել Միրզոյանի՝ Անթալիայի ֆորումին մասնակցելու որոշումը

Թուրքիան գոհունակությամբ է ընդունել Միրզոյանի՝ Անթալիայի ֆորումին մասնակցելու որոշումը

Թուքիայի ԱԳՆ-ին արված գրավոր հարցմանն ի պատասխան Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը հայտնել է, որ պաշտոնական Անկարան գոհունակությամբ է ընդունել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու որոշումը։

Թուրքիաի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում հրապարակված Բիլգիչի պատասխանի մեջ մասնավորապես ասվում է․ «Գոհունակությամբ է ընդունվել Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունն առ այն, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որն անցկացվելու է 2022թ․ մարտի 11-13-ը»։

Նշվում է, որ նմանատիպ փոխադարձ քայլերը կնպաստեն երկու երկրների միջև երկխոսության աճին և հարաբերությունների լիարժեք կարգավորման նպատակին ուղղված խորհրդակցություններին, որոնք կամրապնդեն փոխվստահությունը, գրում է  Ermenihaber.am-ը։

  • Կիսվել: