«Թուրքիան երբեք չի ճանաչի Ղրիմի անօրինական բռնակցումը». Չավուշօղլու
Թուրքիան երբեք չի ճանաչել Ղրիմի անօրինական բռնակցումը եւ մտադիր չէ ճանաչել այն: Այս մասին հայտարարել Է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՝ ելույթ ունենալով երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Էսքիշեհիր քաղաքում ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հայտնում է "Անադոլու" գործակալությունը։
Չավուշօղլուն ընդգծել է, որ Անկարան "մինչեւ վերջ կպաշտպանի Ղրիմի թաթարների իրավունքները"՝ հավելելով, որ Թուրքիան "Ղրիմի հարցում առաջատար երկրներից մեկն է":
"Մասնակցելով Ղրիմի վերաբերյալ վերջին խորհրդաժողովին՝ Թուրքիան եւս մեկ անգամ հիշեցրել է, որ աջակցում է Ղրիմի թաթարներին ։ Մենք դա ցույց տվեցինք մեր հայտարարություններով և գործողություններով", — ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ 2014թ.մարտի 16-ին տեղի է ունեցել ինքնավարության կարգավիճակի վերաբերյալ համաղրիմյան հանրաքվե։ Ընտրատեղամասեր եկած ընտրողների մոտ 97 տոկոսը կողմ է արտահայտվել Ղրիմի՝ Ռուսաստանի կազմ մտնելուն: