կիրակի, հուլիս 5
5 / 7 / 2026
Թուրքիան դժվար ժամանակներում միշտ եղել է Պակիստանի կողքին. Շարիֆ

Թուրքիան դժվար ժամանակներում միշտ եղել է Պակիստանի կողքին. Շարիֆ

Չի կարելի թույլ տալ, որ «պատերազմով տարված» Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը կրկին արյունահեղության վերածի՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը Պակիստանի վարչապետի հետ հանդիպումից հետո:

«Մենք հատկապես աջակցել և շարունակում ենք աջակցել յուրաքանչյուր քայլի, որը կնպաստի մեր տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելուն»,- ասել է Ռեջեփ Էրդողանը:

Շահբազ Շարիֆն էլ նշել է, թե «Պակիստանն ու Թուրքիան նույն հոգու երկու սիրտն են»:

«Թուրքիան դժվար ժամանակներում միշտ եղել է Պակիստանի կողքին, իսկ Պակիստանը, իր հերթին, նույնպես աջակցություն է ցուցաբերել Թուրքիային դժվար պահերին»,- նշել է Շարիֆը:

Պակիստանի վարչապետը Ստամբուլ է այցելել Թուրքիայի նախագահի հրավերով: Բանակցությունների մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը, նախագահի վարչակազմին կից հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը, ինչպես նաև նախագահի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Քըլըչը:

  • Կիսվել: