շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Թուրքիան չեղարկել է Սիրիայից ներմուծման արգելքը

Թուրքիան չեղարկել է Սիրիայից ներմուծման արգելքը

Սիրիայի պետական լրատվական «Sana» գործակալությունը հայտնել է, որ Թուրքիան չեղարկել է Սիրիայից ներմուծման արգելքը, որը սահմանվել էր Սիրիայի նախկին իշխանությունների ժամանակ երկու երկրների միջև հարաբերուններում առկա խնդիրների պատճառով, գրում է ermenihaber.am-ը:

Սիրիայի նավահանգիստների վարչության ղեկավար Մազեն Ալուշը նշել է, որ Թուրքիայի առևտրի նախարարության հետ բանակցություններից հետո Թուրքիան հանել է այդ արգելքը։

Սիրիայի նոր կառավարությունը Թուրքիայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել որոշ ապրանքների մաքսատուրքերի վերանայման մասով և պայմանավորվել են բանակցություններ վարել ազատ առևտրի համաձայնագրի վերսկսման համար, որը դադարեցվել էր 2011-ին։

 

  • Կիսվել: