Թուրքիան ցանկացած պահի կարող է հրավիրել Ասադին՝ քննարկելու հարաբերությունների կարգավորումը․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ՌԴնախագահ Վլադիմիր Պուտինը դիտարկում է Թուրքիայի տարածքում Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնելու տարբերակը:
Թուրքիան ցանկացած պահի կարող է հրավիրել Ասադին՝ քննարկելու հարաբերությունների կարգավորումը, Էրդողանի խոսքը մեջբերում է Anadolu գործակալությունը։
Նա հայտարարել է, թե Սիրիայում խաղաղության հաստատումն անհրաժեշտ է միլիոնավոր փախստականների վերադարձի համար: