Թուրքերը կարող են բազա ստեղծել սահմանի իրենց կողմում, բայց ոչ Սիրիայում. Իրան
Իրանը դեմ է, որ Թուրքիան Սիրիայի ներսում ռազմաբազաներ ստեղծի, հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին, տեղեկացնում է PressTv-ն:
Մուսավին, մասնավորապես, ասել է. «Թուրքերը կարող են բազա ստեղծել սահմանի իրենց կողմում, սակայն սիրիական հողում բազա ստեղծելը անթույլատրելի է, դա ՄԱԿ անդամի ինքնիշխանության խախտում է» ։
Նա ընդգծել է, որ Սիրիայի ինքնիշխանությունը եւ ամբողջականությունը պետք է հարգվեն տարածաշրջանի բոլոր երկրների կողմից: